23:58  ,  1 հունիսի, 2020

«Յուվենտուսը» դիտարկում է Պեդրո Ռոդրիգեսի հետ պայմանագիր կնքելու տարբերակ

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի ծառայություններով, հաղորդում է TuttoJuve-ն։ Ամռանը կավարտվի իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ, եւ նա անվճար կտեղափոխվի այլ ակումբ։

Պեդրոյին պայմանագիր առաջարկելու մտադրություն ունեն նաեւ «Ռոման» եւ Քաթարի «Ալ Սադը», որը գլխավորում է «Բարսելոնայում» եւ Իսպանիայի հավաքականում Պեդրոյի նախկին թիմակից Չավին։

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն «Չելսիի» հետ մասնակցել է 20 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

32-ամյա ֆուտբոլիստը 2015-ին է «Բարսելոնայից» 27 միլիոն եվրոյով տեղափոխվել «Չելսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում