22:19  ,  1 հունիսի, 2020

«Բարսելոնայի» եւ «Ռեալի» առաջին լիարժեք մարզումները կորոնավիրուսից հետո (ֆոտո)

Իսպանիայի առաջնության առաջատար, չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Բարսելոնան» եւ երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը» կորոնավիրուսի պանդեմիայի հայտարարումից մոտ 2,5 ամիս անց անցկացրել են առաջին լիարժեք խմբային մարզումը։

Ակումբների մամուլի ծառայությունները լուսանկարներ եւ տեսանյութեր են հրապարակել։

Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Սեւիլիա» - «Բետիս» խաղով։

«Բարսելոնան» հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային», «Ռեալը» հունիսի 14-ին կընդունի «Էյբարին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում