Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 19-րդ տուրում մրցեցին ուժեղագույնների խմբում տեղը պահպանելու համար պայքարը շարունակող «Ուրարտուն» ու «Գանձասար-Կապանը»։
Նվազագույն հաշվով առավելության հասավ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը։ «Ուրարտուին» հաղթանակ բերեց Հակոբ Հակոբյանի գոլը։
«Ուրարտուն» 26 միավորով 7-րդ տեղում է, «Գանձասար-Կապանն» ունի 18 միավոր եւ 9-րդն է։
Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր
«Ուրարտու» - «Գանձասար-Կապան»՝ 1։0
Հակոբ Հակոբյան, 35
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում