19:10  ,  1 հունիսի, 2020

«Բարսելոնան» պատրաստ է Սեմեդուին 40 միլիոն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Սիթիին»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» պատրաստ է Պորտուգալիայի հավաքականի 26-ամյա պաշտպան Նելսոն Սեմեդուին 40 միլիոն եվրոյով վաճառել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», հաղորդում է Sport.es-ը։ Սեմեդուն եւս դեմ չէ հանդես գալ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում։

Ակումբների բանակցությունները եզրափակիչ փուլում են։ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գործարքում ներառել 26-ամյա պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի տրանսֆերը «Բարսելոնա»։

Սեմեդուն 2017թ․ ամռանն է 30 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բարսելոնա» պորտուգալական «Բենֆիկայից»։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English