19:44  ,  1 հունիսի, 2020

Բրազիլական «Վասկո դա Գամայի» 19 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլական «Վասկո դա Գամա» ֆուտբոլային ակումբի 16 ֆուտբոլիստ վարակված է կորոնավիրուսով, երեքի մոտ էլ հայտնաբերվել են կորոնավիրուսի հակամարմիններ, հաղորդում է Globo Esporte –ը։ Թեստ է հանձնել 43 խաղացող։ 16 վարակակիրները մեկուսացվել են։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 350 խաղացող, մարզիչ, աշխատակից եւ նրանց ընտանիքների անդամ։

Բրազիլիայում ֆուտբոլային մրցաշարերը դադարեցված են մարտից անորոշ ժամանակով։

Բրազիլիայի չեմպիոն եւ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող «Ֆլամենգոյում» դրական էր եղել երեք թեստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English