17:11  ,  1 հունիսի, 2020

Մարկուս Ռեշֆորդն անհատական պատվերով ավտոմեքենա է գնել կարանտինի օրերին (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինի օրերին անհատական պատվերով պատրաստված Mercedes-AMG G63 ամենագնաց է գնել, հաղորդում է The Sun-ը։

22-ամյա անգլիացի ֆուտբոլիստը 577 ձիաուժ ունեցող ավտոմեքենայի համար վճարել է 167 հազար եվրո։

Հիշեցնենք, որ Անգլիայում ֆուտբոլային թիմերը վերսկսել են լիարժեք խմբային մարզումները։ Մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում