16:52  ,  1 հունիսի, 2020

Դանա Ուայթը նշել է՝ որքան կկազմի UFC-ի կորուստը 2020 թվականին

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով իր ղեկավարած կազմակերպությունը կկորցնի շուրջ 100 միլիոն դոլար:

«UFC-ն առանց հանդիսականների մենամարտեր անցկացնելու պատճառով մեծ ֆինանսական կորուստներ կունենա: Ընդհանուր առմամբ, 2020 թվականին մենք կկորցնենք 100 միլիոն դոլար:

Ես կանգ չեմ առնելու և շարժվելու եմ առաջ: Վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք այս դժվարությունը»,- Ուայթի խոսքը փոխանցում է MMA Junkie-ն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ավելի քան 2 ամիս աշխարհում մարզական միջոցառումների իրականացումն արգելված էր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English