14:14  ,  1 հունիսի, 2020

«Ռեալն» այս տարի չի փորձի ձեռք բերել Հավերցին

Լեւերկուզենի «Բայերի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

Marca-ի հաղորդմամբ՝ ֆինանսական խնդիրների պատճառով «Ռեալը» հրաժարվել է Հավերցին ձեռք բերելու մտքից:

20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Չելսին» ու «Արսենալը»։

Գերմանիայի առաջնությունում խփած 35 գոլով Հավերցը ռեկորդակիր է մինչեւ 21 տարեկանների մեջ։

Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս