13:17  ,  1 հունիսի, 2020

«Ռոման» կարող է 1 տարով երկարաձգել Սմոլինգի վարձակալության ժամկետը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը հաջորդ մրցաշրջանում ևս կարող է շարունակել մրցելույթներն իտալական «Ռոմայում», տեղեկացնում է Sportsmole-ն:

«Ռոման» ցանկանում է 1 տարով երկարաձգել Սմոլինգի վարձակալության ժամկետը: «Մանչեսթեր Յունայթեդը» դեմ չէ ընդունել իտալական ակումբի առաջարկը:

Ավելի վաղ Սմոլինգը հայտարարել էր, որ երջանիկ է զգում իրեն «Ռոմայում» և չի ցանկանում հեռանալ ակումբից:

Հիշեցնենք, որ 30-ամյա Սմոլինգը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում