12:48  ,  1 հունիսի, 2020

Ռոնալդոն նշել է 5 ֆուտբոլիստի, որոնց խաղին հետևում է. Ռոնալդուն նրանց թվում չէ

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն նշել է 5 ֆուտբոլիստի, որոնց խաղին հետևում է:

«Հետևում եմ Մեսիի խաղին: Նա, իրոք, լավագույնն է: Ինձ դուր է գալիս հետևել նաև Սալահի, Ազարի, Նեյմարի և Մբապեի խաղին:

Ինձ հաճախ համեմատում են Մբապեի հետ, սակայն չեմ կարծում, որ տեղին է համեմատել տարբեր սերունդներ ներկայացնող ֆուտբոլիստների»,- Ռոնալդոյի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2002-2007 թվականներին, իսկ Բրազիլիայի ազգային հավաքականում՝ 1994-2011 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English