10:51  ,  1 հունիսի, 2020

Քեյնը նշել է՝ «Տոտենհեմը» ինչ պետք է անի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար

Լոնդոնի «Տոտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի գլխավոր նպատակի մասին:

«Մեր գլխավոր նպատակն Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին քառյակում հայտնվելն է:

«Տոտենհեմը» կկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, եթե հաղթի առաջիկա 7-8 խաղերում»,- Քեյնի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Անգլիայի առաջնության վերսկսումն առանց հանդիսականների նախատեսված է հունիսի 17-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս