09:50  ,  1 հունիսի, 2020

Լա Լիգա. 28-րդ տուրի հանդիպումների ժամանակացույցը (ֆոտո)

Իսպանական Լա Լիգան հրապարակել է առաջնության 28-րդ տուրի հանդիպումների ժամանակացույցը: Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Սևիլիա» - «Բետիս» հանդիպումով:

Հունիսի 13-ին «Բարսելոնան» կմրցի «Մալյորկայի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալը» հունիսի 14-ին կընդունի «Էյբարին»:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

Հունիսի 11

«Սևիլիա» - «Բետիս»

Հունիսի 12

«Գրանադա» - «Խետաֆե»

«Վալենսիա» - «Լևանտե»

Հունիսի 13

«Էսպանյոլ» - «Ալավես»

«Սելտա» - «Վիլյառեալ»

«Լեգանես» - «Վալյադոլիդ»

«Մալյորկա» - «Բարսելոնա»

Հունիսի 14

«Աթլետիկ» - «Աթլետիկո»

«Ռեալ Մադրիդ» - «Էյբար»

«Ռեալ Սոսյեդադ» - «Օսասունա»

Հիշեցնենք, որ 27-րդ տուրից հետո «Բարսելոնան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 56 միավորով երկրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով