21:50  ,  31 մայիսի, 2020

Դորտմունդի «Բորուսիան» խնդիրներ չունեցավ հետնապահի հետ խաղում՝ 6։1

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Պադերբորնին» եւ առավելության հասավ 6։1 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, աչքի ընկան նաեւ բելգիացի հարձակվող Տորգան Ազարը, Մարոկկոն ներկայացնող պաշտպան Աշրաֆ Հակիմին եւ գերմանացի պաշտպան Մարսել Շմելցերը։

«Բորուսիան» 60 միավորով երկրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է առաջատար «Բավարիայից»։ «Պադերբորնը» վերջինն է՝ 19 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Պադերբորն» - «Բորուսիան Դորտմունդ»՝ 1։6 (տեսանյութ)

Ուվե Հունեմայեր, 72, 11մ - Տորգան Ազար, 54, Ջեյդոն Սանչո, 57, 74, 90+1, Աշրաֆ Հակիմի, 85, Մարսել Շմելցեր, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում