21:09  ,  31 մայիսի, 2020

«Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը 3 օրից կփոխի ակումբը

Մադրիդի «Աթլետիկոյի» 25-ամյա իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը Թվիթերում հայտնել է, որ կփոխի ակումբը։

«Նոր ակումբ։ Կհայտարարեմ երեք օր հետո»,- գրել է Սաուլը, որն «Աթլետիկոյի» սան է։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում նա հանդես է գալիս 2013թ․ հուլիսից։ Նրա պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված էր մինչեւ 2026թ․ հունիսի 30-ը։ Transfermarkt-ը Սաուլի տրանսֆերը գնահատում է 72 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սաուլը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում