19:21  ,  31 մայիսի, 2020

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաղթեց եւ բարձրացավ երրորդ տեղ

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը մրցեց Բեռլինի «Ունիոնի» հետ եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մարկու Տյուրամը։

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 56 միավորով երրորդ տեղում է, «Ունիոնը» 14-րդն է՝  31 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Ունիոն Բեռլին»՝ 4։1 (տեսանյութ)

Ֆլորիան Նոյհաուս, 17, Մարկու Տյուրամ, 41, 60, Ալասան Պլեա, 81 - Սեբաստիան Անդերսոն, 50

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում