15:24  ,  31 մայիսի, 2020

«Բայերը» Կայ Հավերցի տրանսֆերի համար պահանջում է 80 միլիոն եվրո

Լեւերկուզենի «Բայերը» գերմանացի հարձակվող Կայ Հավերցի տրանսֆերից ակնկալում է առնվազն 80 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։

20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Չելսին» ու «Արսենալը»։

Գերմանիայի առաջնությունում խփած 35 գոլով Հավերցը ռեկորդակիր է մինչեւ 21 տարեկանների մեջ։

Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում