10:20  ,  31 մայիսի, 2020

Ֆրիդկինը «Ռոմայի» համար առաջարկել է 475 միլիոն եվրո, Պալոտան մերժել է

Իտալական «Ռոմայի» սեփականատեր, ամերիկացի գործարար Ջեյմս Պալոտան չի ընդունել ամերիկացի գործարար Դեն Ֆրիդկինի առաջարկը հռոմեական ակումբը գնելու վերաբերյալ։

Ֆրիդկինը «Ռոմայի» համար առաջարկել է 475 միլիոն եվրո, Պալոտան մերժել է, քանի որ մինչեւ կորոնավիրուսի պանդեմիան կողմերը բանակցել են 710 միլիոն եվրոյի շուրջ, հաղորդում է Sky Sport Italia-ն։ Բանակցությունները մտել են փակուղի։

Պալոտան ու Ֆրիդկինը անցած տարվա նոյեմբերից սկսել էին բանակցել 800 միլիոն եվրոյի վերաբերյալ։ Այդ գումարից 270 միլիոն եվրոյով պետք է մարվեր Goldman Sachs-ի առջեւ առկա պարտքը։ Պալոտան գործարքից պետք է ունենար 100 միլիոն եվրո շահույթ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում