09:08  ,  31 մայիսի, 2020

Ֆլիկը գերազանցեց Գվարդիոլայի արդյունքը

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում գերազանցեց գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ, կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի արդյունքը։

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դյուսելդորֆի «Ֆորունային» 5։0 հաշվով պարտության մատնելու շնորհիվ Ֆլիկը նոր պաշտոնում անցկացրած առաջին 25 խաղում տարավ 22-րդ հաղթանակը, հաղորդում է OptaFranz-ը։

Գվարդիոլան «Բավարիան» գլխավորելուց հետո 25 խաղում տարել էր 21 հաղթանակ։ 55-ամյա Ֆլիկի արդյունքը լավագույնն է «Բավարիայի» համար 1965 թվականից հետո։

Ֆլիկը «Բավարիան» գլխավորում է 2019թ․ նոյեմբերից։ Գվարդիոլան գերմանական ակումբում աշխատել է 2013-2016-ին, այնուհետեւ գլխավորել անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում