11:11  +04,  31 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների»․ Հայ վինգերը՝ ԱՄՆ-ից մինչեւ Բարսելոնա (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։

Ամերիկյան FC Denver-ի մինչեւ 17 տարեկանների թիմում հանդես է գալիս 16-ամյա աջ վինգեր Վիտալի Զատիկյանը։

«Ես ծնվել եմ 2003թ․ դեկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում։ 12 տարեկանում խաղացել եմ Իսպանիայի առաջնության Բարձրագույն լիգայում՝ División de Honor-ում։

2015-2017-ին երկու մրցաշրջան անցկացրել եմ  Barcelona Elite ակադեմիայում։ Այդ դպրոցն առնչություն չունի «Բարսելոնայի» հետ, բայց իմ թիմը նույնպես հանդես էր գալիս Բարձրագույն լիգայում։

Այնուհետեւ ես վերադարձա ԱՄՆ, հանդես եմ եկել LAFC եւ Real Colorado ակումբների ակադեմիաներում։ 16 տարեկանում տեղափոխվեցի FC Denver։  Շուտով նորամուտս կնշեմ US Open Cup-ում։

Իմ հիմնական լեզուն իսպաներենն է։ Գիտեմ նաեւ արեւմտահայերեն, անգլերեն, աստիճանաբար լավացնում եմ ռուսերենս։ Մտադիր եմ առաջիկայում վերականգնել հայկական անձնագրիս վավերականությունը։

Մեծ հույսեր ունեմ, որ հրավեր կստանամ Հայաստանի պատանեկան հավաքականից։ Առանց մտածելու կմիանամ իմ հայրենիքի թիմին։ Դա մեծ պատիվ կլինի»,- նշեց Վիտալի Զատիկյանը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ