00:46  ,  31 մայիսի, 2020

Ռոնալդուի տպավորիչ գոլերը «Յուվենտուսի» մարզման ժամանակ

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում տեսանյութ է հրապարակել թուրինյան թիմի մարզումից։ Պորտուգալացի ֆուտբոլիստը հարվածներ է մշակել դարպասապահ Կառլո Պինսոլյոյի հետ՝ խփելով  մի քանի տպավորիչ գոլեր։

«Մարզում եմ հարվածներս մինչեւ կատարելություն Պինսոլյոյի հետ։ Դառնում եմ ավելի ուժեղ»,- գրել է Ռոնալդուն։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 35-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 22 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում