23:56  ,  30 մայիսի, 2020

«Ոսկե խաղակոշիկ»․ Ռոբերտ Լեւանդովսկին առաջ անցավ Չիրո Իմոբիլեից

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դյուսելդորֆի «Ֆորտունային» երկու գոլ խփելու շնորհիվ «Ոսկե խաղակոշիկի» մրցավազքում առաջ անցավ իտալական «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեից, որը խփել է 27 գոլ։

Լեւանդովսկին այս մրցաշրջանում գոլ է խփել Գերմանիայի առաջնության բոլոր մասնակից թիմերին՝ 17։

1․ Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»)՝ 29 գոլ (58 միավոր)

2. Չիրո Իմոբիլե («Լացիո»)՝ 27 (54)

3. Տիմո Վերներ («ՌԲ Լայպցիգ»)՝ 24 (48)

4. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»)՝ 26 (44)

5. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)՝ 21 (42)

6. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)՝ 19 (38)

7. Ջեյմի Վարդի («Լեսթեր Սիթի»)՝ 19 (38)

8. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 18 (36)

9. Վիսամ Բեն-Եդեր («Մոնակո»)՝ 18 (36)

10. Ռոմելու Լուկակու («Ինտեր»)՝ 17 (34)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում