23:11  ,  30 մայիսի, 2020

Մխիթարյան․ Նոր խաղակոշիկներ վերադարձի համար (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսմանը։

Մխիթարյանը հերթական մարզումն անցկացրել է նոր խաղակոշիկներով, լուսանկարը հրապարակել է Ֆեյսբուքում՝ գրառելով․ «Նոր խաղակոշիկներ վերադարձի համար»։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում