22:18  ,  30 մայիսի, 2020

«Բավարիայի» տպավորիչ հաղթանակը՝ 5։0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց Դյուսելդորֆի «Ֆորտունայի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ տարավ 5։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ֆորտունան» 16-րդ տեղում է՝ 27 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բավարիա» - «Ֆորտունա Դյուսելդորֆ»՝ 5։0 (տեսանյութ)

Մատիաս Յորգենսեն, 15, ինքնագոլ, Բենժամեն Պավար, 29, Ռոբերտ Լեւանդովսկի, 43, 50, Ալֆոնսո Դեւիս, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով