21:40  ,  30 մայիսի, 2020

Նակամուրան հաղթեց Կարլսենին եւ եզրափակիչում կմրցի Դուբովի հետ

Արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում ամերիկացի Հիկարու Նակամուրան պայքարից դուրս թողեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, որն այս մրցաշարի կազմակերպիչն է։

Կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում Կարլսենը հաղթել էր 3։0 հաշվով, երկրորդում պարտվել էր 1,5։2,5 հաշվով։ Վճռական դիմակայության չորս պարտիաներից առաջինում գրանցվեց ոչ ոքի, հետո մրցակիցները տարան մեկական հաղթանակ, չորրորդ պարտիան ավարտվեց ոչ ոքի։ «Արմագեդոն» բլից պարտիայում հաղթեց Նակամուրան։

Նրա մրցակիցը եզրափակիչում կլինի ռուսաստանցի Դանիիլ Դուբովը, որն առավելության հասավ չինացի Դին Լիրենի նկատմամբ (2,5:1,5 եւ 2,5:0,5)։

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը քառորդ եզրափակիչում չէր կարողացել հաղթահարել Նակամուրայի արգելքը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում