21:05  ,  30 մայիսի, 2020

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 1։1

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրը շարունակվեց չեմպիոնական խմբի (6 ուժեղագույններ) «Արարատ-Արմենիա» - «Շիրակ» խաղով։ Երեւանում տեղի ունեցած դիմակայությունն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Արդեն 8-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» դարպասը գրավեց գյումրեցիների կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմից հաշիվը հավասարեցրեց ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն։

«Արարատ-Արմենիան» 37 միավորով առաջատարն է եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Վանաձորի «Լոռիից»։ «Շիրակը» 6-րդն է՝ 29 միավոր։

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր, չեմպիոնական խումբ

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 1։1

Սերգեյ Վակուլենկո, 37 - Ռուդիկ Մկրտչյան, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում