20:06  ,  30 մայիսի, 2020

ՖԻՖԱ-ն հիշեցրել է Հոլանդի անհավանական նվաճումը․ 9 գոլ՝ Մ-20 ԱԱ-ի մեկ խաղում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) թվիթերյան էջը հիշեցրել է Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի անհավանական նվաճումը՝ ներկայացնելով տեսանյութ։

Մեկ տարի առաջ մայիսի 30-ին Նորվեգիայի երիտասարդական հավաքականի կազմում Հոլանդը մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության խաղում 9 գոլ խփեց Հոնդուրասի Մ-20 հավաքականին եւ դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։

Այս տարվա հունվարին ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» «Բորուսիա» տեղափոխվելուց հետո Հոլանդը մասնակցել է 12 հանդիպման, խփել 11 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում