19:48  ,  30 մայիսի, 2020

«Միլանը» հետաքրքրված է «Ռեալի» 4 ֆուտբոլիստի ծառայություններով

Իտալական «Միլանի» ղեկավարությունը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյի, կիսապաշտպաններ Մարտին Էդեգորի եւ Լուկաս Վասկեսի, նաեւ հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով, հաղորդում է Tuttosport-ը։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Արքայական ակումբը մտադիր է վաճառել մի քանի խաղացողների։

Իտալիայի ընթացիկ առաջնության 26 խաղում «Միլանը» վաստակել է 36 միավոր եւ 7-րդ տեղում է։ Մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով եւ կվերսկսվի հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում