19:23  ,  30 մայիսի, 2020

«Հոֆենհայմը» հաղթեց, Ադամյանը դարձյալ չխաղաց, օրվա արդյունքներ (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում շարունակվում է 29-րդ տուրը։ «Հոֆենհայմը» հյուրընկալվեց «Մայնցին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Վնասվածքից հետո մարզումները վերսկսած Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձյալ հայտավորված չէր «Հոֆենհայմի» կազմում։

Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» 42 միավորով 7-րդ տեղում է եւ հավասարվեց 6-րդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգին», որը տանը 1։2 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Մայնց» - «Հոֆենհայմ»՝ 0։1 (տեսանյութ)

Իլա Բեբու, 43

Չիրացրած 11մ՝ Սթիվեն Ցուբեր («Հոֆենհայմ»), 27

«Հերտա Բեռլին» - «Աուգսբուրգ»՝ 2։0

Յավայրո Դիլրոսուն, 23, Կշիշտոֆ Պյոնտեկ, 90+3

«Շալկե 04» - «Վերդեր»՝ 0։1

Լեոնարդո Բիտենկորտ, 32

«Վոլֆսբուրգ» - «Այնտրախտ»՝ 1։2

Քեւին Մբաբու, 58 - Անդրե Սիլվա, 27, 11մ, Դաիտի Կամադա, 85

Հեռացում՝ Լուկաս Տոռո («Այնտրախտ»), 90+5, երկրորդ դեղին քարտ

«Բավարիա» - «Դյուսելդորֆ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում