17:45  ,  30 մայիսի, 2020

Հայաստանի առաջնություն․ «Լոռին» ու «Նոան» հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մեկնարկեց 19-րդ տուրը։ Չեմպիոնական խմբում (6 ուժեղագույններ) Վանաձորի «Լոռին» ընդունեց «Նոային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Դաշտի տերերից աչքի ընկան պորտուգալացի պաշտպան Դիոգու Կոելյուն ու արգենտինացի հարձակվող Ագուստին Մասիերոն։ Երեւանյան թիմից գոլի հեղինակ դարձան մոլդովացի հարձակվող Դանու Սպետարուն եւ ռուսաստանցի կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը։

«Լոռին» 33 միավորով երկրորդն է, «Նոան» երրորդ տեղում է՝ 31 միավոր։

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր, չեմպիոնական խումբ

«Լոռի» - «Նոա»՝ 2։2

Դիոգու Կոելյու, 18, Ագուստին Մասիերո, 58 - Դանու Սպետարու, 37, Վլադիմիր Ազարով, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով