16:48  ,  30 մայիսի, 2020

Ֆրանսիայում հուլիսից կթույլատրվի հանդիսականների մուտքը ստադիոն

Ֆրանսիայի սպորտի նախարար Ռոքսանա Մարասիանուն հայտարարել է, որ հուլիսի վերջից երկրպագուները հնարավորություն կստանան այցելել ստադիոն և տրիբունաներից հետևել հանդիպումներին:

«Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ դատարկ տրիբունաներով ֆուտբոլային հանդիպումները: Արդեն հուլիսից կթույլատրվի հանդիսականների մուտքը ստադիոն:

Իհարկե, սկզբնական փուլում ստադիոն կկարողանան մուտք գործել միայն սահմանափակ թվով հանդիսականներ»,- Մարասիանուի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ֆրանսիայի առաջնությունը վաղաժամ ավարտվել է, ՊՍԺ-ն ճանաչվել է չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով