15:51  ,  30 մայիսի, 2020

«Բարսելոնայի» հարձակվողը վնասվածք է ստացել

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսումանե Ֆատին թիմի մարզումներից մեկի ժամանակ վնասվածք է ստացել, տեղեկացնում է Marca-ն:

17-ամյա հարձակվողն արդեն մի քանի օր է՝ մարզվում է անհատական ծրագրով և ցավեր ունի ծնկի շրջանում:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը որոշում է ընդունել հանգիստ տրամադրել Ֆատիին, որպեսզի ֆուտբոլիստը լիարժեք ապաքինվի և խուսափի ավելի լուրջ վնասվածք ստանալու հեռանկարից:

Հիշեցնենք, որ Իսպանիայում ֆուտբոլային առաջնությունը վերսկսվելու է հունիսի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English