11:49  ,  30 մայիսի, 2020

Գիգզ. Ցավալի է դա ասել, բայց «Լիվերպուլը» հրաշալի կազմ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռայան Գիգզը խոսել է ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» մրցելույթների մասին:

«Ցավալի է դա ասել, սակայն ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլն» ապացուցեց, որ հրաշալի կազմ ունի, որը կարող է պայքարել ցանկացած թիմի դեմ:

Ակնհայտ է, որ «Լիվերպուլը» կճանաչվի Անգլիայի չեմպիոն: Նրանք արժանի են այդ գավաթին»,- Գիգզի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» առաջատար է և 25 միավորով գերազանում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում