11:17  ,  30 մայիսի, 2020

Ֆիգու. Ռոնալդուն «Ռեալը» դարձրեց մեծագույն ակումբ, իսկ «Ռեալը» Ռոնալդուին՝ մեծագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կարծիք է հայտնել իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ, որն այժմ հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»:

«Ռոնալդուն «Ռեալը» դարձրեց մեծագույն ակումբ, իսկ «Ռեալը» Ռոնալդուին՝ մեծագույն ֆուտբոլիստ: 

Յուրաքանչյուր ակումբ կցանկանա իր կազմում տեսնել Ռոնալդուին: Նա ֆուտբոլիստ է, որը ցուցադրում է կայուն խաղ և 1 մրցաշրջանում խփում է անհավանական քանակի գոլեր»,- Ֆիգուի խոսքը փոխանցում է Club del Deportista-ն:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Արքայական ակումբում հանդես է եկել 2009-2018 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English