00:23  ,  30 մայիսի, 2020

Բունդեսլիգա․ Հավերցի գոլը հաղթանակ բերեց «Բայերին»

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Լեւերկուզենի «Բայերը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ֆրայբուրգի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց հյուրերի գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը, որը վնասվածքի պատճառով փոխարինվեց 66-րդ րոպեին։

«Բայերը» 56 միավորով բարձրացավ ընթացիկ երրորդ տեղ, «Ֆրայբուրգը» 8-րդն է՝ 38 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բայեր»՝ 0։1 (տեսանյութ)

Կայ Հավերց, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս