Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 11-րդ տուրում Գրոդնոյի «Նեմանը» հյուրընկալվեց «Գորոդեայի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Ընթացիկ մրցաշրջանում 7-րդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը, որը 11 մետրանոցից բացեց հաշիվը։
«Նեմանը» 14 միավորով 8-րդ տեղում է։
Բելառուսի առաջնություն, 11-րդ տուր
«Գորոդեա» - «Նեման»՝ 0։2
Գեղամ Կադիմյան, 67, 11մ, Մաքսիմ Յաբլոնսկի, 76
Հեռացում՝ Դմիտրի Դուդար («Նեման»), 50
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում