14:41  ,  29 մայիսի, 2020

Վիկտոր Վալդեսն իսպանական ակումբ է գլխավորել

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսն իսպանական ակումբ է գլխավորել, տեղեկացնում է The Sun-ը:

38-ամյա Վալդեսը ստանձնել է Իսպանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օրտայի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Ավարտվող մրցաշրջանում «Օրտան» Իսպանիայի չորրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Վալդեսը գլխավորել էր «Բարսելոնայի» պատանեկան թիմերից մեկը, սակայն մի քանի ամսվա աշխատանքից հետո հեռացվել էր պաշտոնից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում