Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ հանդիպումից հետո վերսկսել է մարզումներն ակումբի մարզաբազայում, տեղեկացնում է BBC-ն:
29-ամյա ֆուտբոլիստը մտավախություն ուներ, որ տնային ինքնամեկուսացումը խախտելու դեպքում, կարող է վարակվել կորոնավիրուսով։
«Չելսին» մայիսի 19-ից մարզվում է մարզաբազայում։ Կանտեն ժամանել էր առաջին մարզմանը, սակայն հետագայում հրաժարվել էր։
Անգլիայում մրցաշրջանի վերսկսումը սպասվում է հունիսի 17-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում