20:15  +04,  28 մայիսի, 2020

The Telegraph. Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի անգլիական Պրեմյեր լիգայի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 17-ին, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Այդ օրը տեղի կունենան նախորդ տուրերից տեղափոխված «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» եւ «Աստոն Վիլա» - «Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումները։ Հաջորդ տուրի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 19-ից։

Պրեմյեր լիգայի ղեկավարությունն ու ակումբները հույս ունեն մրցաշրջանն ավարտել մինչեւ օգոստոսի 1-ը։ Այդ դեպքում, Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչը հնարավոր կլինի անցկացնել օգոստոսի 8-ին։

Անգլիական ակումբները վերսկսել են խմբային մարզումները։ Բոլոր թիմերում ամեն շաբաթ հանձնում են կորոնավիրուսի թեստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ