19:20  ,  28 մայիսի, 2020

Անգլիական «Բլեքբերնի» ավագը վարակվել է կորոնավիրուսով

Անգլիական «Բլեքբերնի» 31-ամյա անգլիացի կիսապաշտպան Էլիոթ Բենեթը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիվանդությունն անցնում է առանց ախտանիշի, ֆուտբոլիստը մեկ շաբաթ կլինի ինքնամեկուսացած։

«Երբեք չէի իմանա, որ վարակված եմ, եթե չվերսկսեինք մարզումներն ու թեստ չհանձնեինք։ Ոչ մի ախտանիշ չի նկատվում։ Հիմա շատ են անհանգստություն հայտնում ֆուտբոլիստների առողջության վերաբերյալ, սակայն ես կհորդորեի հոգ տանել այն մարդկանց մասին, որոնք ծանր հիվանդ են եւ հիվանդանոցում են։ Ֆուտբոլիստների մոտ ախտանիշ չի լինում»,- նշել է Բենեթը։

Անգլիական երկրորդ դիվիզիոնում (Չեմպիոնշիփ) սա կորոնավիրուսով վարակվելու երրորդ դեպքն է։ Ավելի վաղ երկու դեպք գրանցվել էր «Հալ Սիթիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում