22:28  ,  28 մայիսի, 2020

«ՌԲ Լայպցիգի» մարզիչը դժգոհել է Բունդեսլիգայի օրացույցից

«ՌԲ Լայպցիգի» 32-ամյա գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում տանը Բեռլինի «Հերտայի» հետ ոչ ոքի (2։2) խաղալուց հետո դժգոհել է Բունդեսլիգայի օրացույցից։

«Չեմ հասկանում, թե ինչպես են կազմում օրացույցը։ «Հերտան» ունեցել էր չորս օրվա հանգիստ։ Նրանք նախորդ անգամ խաղացել էին ուրբաթ, իսկ մենք՝ կիրակի, իսկ հետո հանդիպում ենք չորեքշաբթի։ Խայտառակ օրացույց է։ Հարցը ներկայացվել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, բայց ոչ ոք չի արձագանքել»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Bild-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Գերմանիայի առաջնության վերսկսումից հետո «ՌԲ Լայպցիգը» երկու հանդիպում ավարտել է ոչ ոքի, տարել է մեկ հաղթանակ։ «ՌԲ Լայպցիգը» 55 միավորով երրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է երկրորդ տեղում Դորտմունդի «Բորուսիայից»։ «Հերտան» 35 միավորով 10-րդ տեղում է։ Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է՝ 64 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում