23:21  ,  28 մայիսի, 2020

Պաուլո Դիբալա․ Իմ թիկնապահը (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան Ինստագրամում լուսանկար է հրապարակել շան հետ՝ գրառելով․ «Իմ թիկնապահը»։

Հիշեցնենք, որ Դիբալան վարակվել էր կորոնավիրուսով եւ արդեն ապաքինվել է։

Իտալական մամուլը գրել էր, որ 26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիր  կկնքի «Յուվենտուսի» հետ։ Այն նախատեսված կլինի մինչեւ 2025 թվականը։ Դիբալան կստանա տարեկան 12 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 13 գոլ եւ կատարել 12 գոլային փոխանցում։

View this post on Instagram

A post shared by Paulo Dybala (@paulodybala) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում