Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան Ինստագրամում լուսանկար է հրապարակել շան հետ՝ գրառելով․ «Իմ թիկնապահը»։
Հիշեցնենք, որ Դիբալան վարակվել էր կորոնավիրուսով եւ արդեն ապաքինվել է։
Իտալական մամուլը գրել էր, որ 26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ։ Այն նախատեսված կլինի մինչեւ 2025 թվականը։ Դիբալան կստանա տարեկան 12 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 13 գոլ եւ կատարել 12 գոլային փոխանցում։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում