15:39  ,  28 մայիսի, 2020

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Դե Յոնգին

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, տեղեկացնում է Football Italia-ն:

«Յուվենտուսը» ցանկանում է թիմի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի՝ «Բարսելոնա» տեղափոխության գործարքում ընդգրկել նաև 23-ամյա Դե Յոնգին:

«Բարսելոնան» չի ցանկանում հրաժարվել Դե Յոնգի ծառայություններից: Ինքը՝ Դե Յոնգը ևս մտադիր չէ հեռանալ Իսպանիայի չեմպիոնի կազմից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել Միրալեմ Պյանիչի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում: Պյանիչը կատալոնական թիմում պետք է փոխարինի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում