14:34  ,  28 մայիսի, 2020

«Բրեշիայի» նախագահ. Բալոտելին եսասեր է և պետք է հեռանա ակումբից

Իտալական «Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն խոսել է թիմի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Բալոտելին եսասեր է: Նա չի մտածում թիմի մասին և պետք է հեռանա ակումբից: Եթե «Բրեշիան» դուրս մնա Իտալիայի առաջնությունից, նրա պայմանագիրը մեխանիկաբար կլուծարվի:

Մենք հավատում էինք, որ նա կարող է ակումբում դրական փոփոխություններ կատարել, սակայն ես շատ հիասթափված եմ»,- Չելինոյի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարիո Բալոտելին հրաժարվում է մասնակցել «Բրեշիայի» մարզումներին: Նրա ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայը»:

Մարիո Բալոտելին նախորդ տարվա ամռանն էր տեղափոխվել «Բրեշիա»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում