12:20  ,  28 մայիսի, 2020

«Արսենալն» ու «Տոտենհեմը» կփորձեն անվճար ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպանին

Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է The Telegraph-ը:

31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Տոտենհեմը»:

Վիլիանի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ, ինչը նշանակում է, որ «Արսենալն» ու «Տոտենհեմը» հնարավորություն ունեն անվճար ձեռք բերել Վիլիանին:

Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը «Չելսիում» մասնակցել է 36 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Վիլիանը «Չելսի» է տեղափոխվել 2013 թվականին Մախաչկալայի «Անժիից» 30 միլիոն ֆունտ ստերլինգով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում