11:17  ,  28 մայիսի, 2020

Իբրահիմովիչը վնասվածքից կապաքինվի Շվեդիայում

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնել է Շվեդիա, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

38-ամյա հարձակվողը, որը մայիսի 25-ին տեղի ունեցած մարզման ընթացքում վնասվածք էր ստացել, ապաքինման փուլը կանցկացնի իր հայրենիքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իբրահիմովիչի վնասվածքը լուրջ չէ և նա մի քանի օրից կկարողանա վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում