00:25  ,  28 մայիսի, 2020

«Հոֆենհայմի» հաղթանակը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում շարունակվում են 28-րդ տուրի հանդիպումները։ «Հոֆենհայմը» տանը մրցեց «Քյոլնի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ավստրիացի կիսապաշտպան Կրիստոֆ Բաումգարտները։

«Հոֆենհայմի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից հետ եւ հայտավորված չէր խաղին։

«Հոֆենհայմը» 39 միավորով 7-րդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Քյոլն»՝ 3։1 (տեսանյութ)

Կրիստոֆ Բաումգարտներ, 11, 46, Ստիվեն Ցուբեր, 48 - Ֆլորիան Կայնց, 60

Հեռացումներ՝ Բենիամին Հյուբներ, 50, երկրորդ դեղին քարտ - Սեբաստիան Բորնաու, 26

Չիրացրած 11մ՝ Մարկ Ուտ («Քյոլն»), 77

«Աուգսբուրգ» - «Պադերբորն»՝ 0։0

«Ֆորտունա Դյուսելդորֆ» - «Շալկե»՝ 2։1

Ռոուվեն Հենինգս, 63, Քենան Քարաման, 68 - Ուեսթոն Մաքենի, 53

«Ունիոն Բեռլին» - «Մայնց»՝ 1։1

Մարկուս Ինգվարտսեն, 33 - Բոտե Բակու, 13

Հեռացում՝ Ռոբերտ Անդրիխ, 41, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում