19:50  ,  27 մայիսի, 2020

Դավիդ Լուիսն ամռանը կարող է «Արսենալից» անվճար տեղափոխվել այլ ակումբ

Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսն ամռանը կարող է անվճար բաժին հասնել այլ ակումբի։ 2019-ին անգլիական ակումբը նրա հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է Sky Sports-ը։ Նախկինում նշվել էր, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

«Արսենալը» դեռ չի երկարաձգել պայմանագիրը 33-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Մինչեւ հունիսի 23-ը համաձայնության չհասնելու դեպքում, Դավիդ Լուիսը հուլիսի 1-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

«Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է շարունակել համագործակցությունը Դավիդ Լուիսի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում