19:21  ,  27 մայիսի, 2020

«Պորտուի» ֆուտբոլիստը կտեղափոխվի ՊՍԺ

Պորտուգալական «Պորտուի» բրազիլացի պաշտպան Ալեքս Տելեսը կտեղափոխվի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ, հաղորդում է A Bola-ն։

Փարիզյան ակումբ արդեն համաձայնության է հասել «Պորտուի» հետ եւ 27-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 25 միլիոն եվրո։

Տելեսը «Պորտու» է տեղափոխվել 2016-ին 6,5 միլիոն եվրոյով Միլանի «Ինտերից», որտեղ հանդես էր գալիս վարձակալությամբ։ Նրա տրանսֆերը պատկանում էր թուրքական «Գալաթասարային»։

Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Տելեսը մասնակցել է 21 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում