18:46  ,  27 մայիսի, 2020

Լիոնել Մեսի․ Հեշտ չէ ապրել եւ աշխատել այսպիսի անորոշ եւ անսովոր իրավիճակում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է ֆուտբոլի եւ այլ ոլորտների վրա կորոնավիրուսի պանդեմիայի ազդեցության մասին։

«Վստահ եմ, որ ոչ ոք չէր սպասում այսպիսի ծանր իրավիճակ։ Եղել են մարդիկ, որոնք կանխատեսել են պանդեմիաներ, բայց ես չէի կարող պատկերացնել, որ հենց այսպես կլինի ամեն ինչ։ Չէի մտածել այն ահռելի ազդեցության մասին, որ ունեցավ կորոնավիրուսը գրեթե բոլոր երկրներում։

Հեշտ չէ ապրել եւ աշխատել այսպիսի անորոշ եւ անսովոր իրավիճակում։ Բոլորս ցանկանում ենք իմանալ, թե երբ ենք վերադառնալու աշխատանքի, մարզումների, մրցումների։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կարեւոր է չկորցնել կենտրոնացումը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Adidas ընկերության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Իսպանիայում ֆուտբոլային թիմերը վերսկսել են խմբային մարզումները, մրցաշրջանը կվերսկսվի հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում